ՌԴ Պետդուման երկու օրենք է ընդունել, որոնք վկայում են երկրի բարդ իրավիճակը։
Ըստ այդ, քրեական հետապնդում է նախատեսվում՝ 1․ հակապատերազմական կոչերի համար, 2․ «ռուսական բանակի վերաբերյալ ֆեյք տեղեկություններ տարածելու համար»։
Ռուսաստանի քաղաքներում հազարավոր մարդիկ հակապատերազմական կոչերով փողոցներ են դուրս գալիս, թեեւ այս շարժումը զանգվածային դժվար է անվանել։ Բայց նույնիսկ այս պարագային ՌԴ իշխանությունները փորձում են բացառել բողոքի ելույթները։ Բանակի վերաբերյալ օրենքն, ըստ փորձագետների, նպատակ ունի կանխել Ուկրաինայում կորուստների վերաբերյալ տեղեկատվությունը, գերեվարված զինվորականների հարցաքննությունների վերաբերյալ տեսանյութերի տարածումը եւ այլն։
Ըստ տեղեկությունների, քննարկվում են նաեւ մոբիլիզացիայի եւ ռազմական դրություն հաստատելու հնարավորությունները։