00:00:00

Պատժամիջոցները կչեղարկվեն, եթե ՌԴ-ն դադարեցնի պատերազմն Ուկրաինայում. ԱՄՆ փոխպետքարտուղար

06:30, 04 մարտ 2022 Աշխարհ

Մոսկվայի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

«Պատժամիջոցները կվերջանան, եթե Ռուսաստանը վերջացնի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը և ճանաչի այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա գոյության իրավունքը», - ասել է փոխպետքարտուղարը:

Այդ կապակցությամբ նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ փաստացի «ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր