00:00:00

Սպիտակ տունը Կոնգրեսից եւս 10 մլրդ դոլար է խնդրել Ուկրաինային օգնության համար

20:39, 03 մարտ 2022 Աշխարհ

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է Կոնգրեսից ավելի քան 32 մլրդ դոլար խնդրել՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային օգնելու եւ COVID-19 համավարակի դեմ ձեռնարկվող լրացուցիչ միջոցառումների համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Այդ գումարից Բայդենի վարչակազմը 10 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական եւ հումանիտար օգնության համար։ 22,5 մլրդ դոլար կծախսվի COVID-19-ի վերացման եւ կանխարգելման համար։

«Մենք Կոնգրեսին կոչ ենք անում ժամանակին տրամադրել 22,5 միլիարդ դոլար՝ [բժշկական] թեստերի, բուժման եւ պատվաստանյութերի, հաջորդ սերնդի պատվաստանյութերի հետազոտության մեջ ներդրումների եւ գլոբալ ծրագրերի համար, եւ ամբողջ աշխարհում ավելի շատ պատվաստումներ իրականացնելու այսօր արդեն անհրաժեշտ ծախսերը հոգալու համար»,- ասվում է փաստաթղթում։

Յանգը նաեւ ընդգծել է Ուկրաինային եւ Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցներին օգնելու հրատապ անհրաժեշտությունը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պայմաններում:

Նա պարզաբանել է, որ այդ միջոցները կօգտագործվեն ուկրաինացի զինվորականներին մարզելու, ուկրաինական էներգամատակարարման համակարգը պաշտպանելու, կիբեռպաշտպանության ամրապնդման եւ Կրեմլի դեմ լրացուցիչ պատժամիջոցների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր