Չեռնիգովում հակառակորդի ավիահարվածի արդյունքում զոհվել է 33 խաղաղ բնակիչ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։
«Այսօր Չեռնիգովում սուգ է. Չեռնիգովի 33 խաղաղ քաղաքացի՝ ծերեր, կանայք, մահացել են ֆաշիստական ավիացիայի հարվածից։ Գրեթե 100 անմեղ մարդ վիրավորվել է։ Հիվանդանոցները լեփ-լեցուն են։ Բժիշկներն ու բուժքույրերը հոգնածությունից չեն կարողանում կանգնել ոտքի վրա։ Բայց դիմանալ է պետք»,- գրել է Գերաշչենկոն։