00:00:00

Ռադան հաստատել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին Զելենսկու հրամանագիրը

16:47, 03 մարտ 2022 Աշխարհ

Գերագույն ռադան օրենք է ընդունել, ըստ որի՝ հաստատում է համընդհանուր մոբիլիզացիայի մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը։ Այսօր նաեւ մի շարք օրենքներ են ընդունվել, հաղորդում է «РБК-Украина»-ն՝ հղում անելով Ռադայի ֆեյսբուքյան էջին։

Հաղորդվում է, որ այսօր լիագումար նիստում 14 օրենք եւ մեկ որոշում է ընդունվել։ Վերջին փաստաթուղթը վերաբերում է դիմումներին՝ ուղղված ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, Կարմիր Խաչին, Եվրախորհրդարանին եւ այլ կազմակերպությունների, այլ պետությունների խորհրդարաններին եւ կառավարություններին՝ կապված ռուսական ներխուժումից Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության հետ։

Ի՞նչ օրենքներ են այսօր ընդունվել․

«Համընդհանուր մոբիլիզացիայի մասին» Ուկրաինայի նախագահի հրամանագիրը հաստատելու մասին օրենք (№ 7113),

«Ուկրաինայի Զինված ուժերի եւ ռազմական այլ կազմավորումների օգտագործման մասին» Ուկրաինայի նախագահի հրամանագրին հավանություն տալու մասին օրենք (№ 7115),

որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենք (կոլաբորացիոն գործունեություն իրականացնող անձանց պատասխանատվությունն ապահովելու մասին) (№ 5143),

որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենք (կոլաբորացիոն գործունեության համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին) (№ 5144),

Ուկրաինայի որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենք (ագրեսոր պետության գործողությունների քարոզմանն ուղղված տեղեկատվական արտադրանքի պատրաստումն ու տարածումն արգելելու մասին) (№ 5101),

Ուկրաինայի որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենք (արգելված տեղեկատվական արտադրանքի պատրաստման եւ տարածման համար քրեական պատասխանատվության ուժեղացման մասին) (№ 5101),

Ուկրաինայի քրեադատավարական օրենսգրքում եւ Ուկրաինայի այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որը վերաբերում է ռազմական դրության դժվարին պայմաններում իրավապահ մարմինների գործունեության ապահովման լրացուցիչ կարգավորմանը (№ 7118)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր