00:00:00

«Ամենավատը դեռ առջևում է». Մակրոնը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո

16:22, 03 մարտ 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կարծիք է հայտնել, որ «ամենավատը դեռ առջևում է»։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը, այն դեպքում, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները, «մեծ վճռականություն» է հայտնել շարունակել հարձակումը, որի նպատակն է «վերահսկել» ամբողջ երկիրը, հաղորդում է ֆրանսիական BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին բացատրություններ էր տվել Կիևի պետական ​​քաղաքականության մեջ նեոնացիստների նշանակալի դերի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր