00:00:00

Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է հետեւանքներով՝ միջուկային գործարքի շուրջ երկխոսության տապալման դեպքում

16:07, 03 մարտ 2022 Աշխարհ

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը պետք է դասեր քաղի իր նախորդի փորձից եւ բաց չթողնի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման եւ 2015 թվականի միջուկային գործարքի աշխուժացման շուրջ Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում լավ գործարք կնքելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին։

«Ակտիվ դիմադրության ռազմավարությունը (որն Իրանի կողմից իրականացվում էր ԱՄՆ - ի նկատմամբ) հանգեցրել է առավելագույն ճնշման քաղաքականության (Վաշինգտոնի կողմից Թեհրանի վրա) հաղթանակին, ինչը ճանաչում է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, - Շամհանիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը: - Եթե Վիեննայի բանակցությունները չավարտվեն լավ գործարքով, ԱՄՆ ներկայիս վարչակազմը շուտով կգիտակցի իր պարտությունը և դիվանագիտական մեթոդների կիրառման բաց թողնված հնարավորությունները»:

Վիեննայում ավարտվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը՝ ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու եւ այդ բազմակողմ համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր