00:00:00

Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը վատացել է, նա հոսպիտալացվել էր եւ այժմ միացված է արհեստական շնչառության սարքին

15:34, 03 մարտ 2022 Աշխարհ

ՌԴ ԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը վատացել է, նա հոսպիտալացվել էր եւ այժմ միացված է արհեստական շնչառության սարքին։ Այս մասին հայտնում է «112» Telegram-ալիքը։

Հստակեցվում է, որ քաղաքական գործիչը ներկայումս գտնվում է հանգստացնող կամ դեղորայքային քնի մեջ։ Հաղորդվում է նաեւ, որ Ժիրինովսկու թոքերը ծանր ախտահարված եւ այտուցված են։

«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը դեռեւս ծանր է շնչում, նա անընդհատ միացված է թոքերի օդափոխման սարքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռեւս չկա։

Ժիրինովսկին Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 2-ին՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո։ Անալիզները ցույց էին տվել, որ քաղաքական գործիչը օմիկրոնով է վարակված։ Կուսակցությունում վստահեցրել են, որ, չնայած իրենց ղեկավարի հիվանդությանը, շարունակում են աշխատել «սովորական ռեժիմով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր