00:00:00

Լավրովը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

09:49, 03 մարտ 2022 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի կունենան մարտի 3-ին։

ՌԴ ԱԳ նախարարը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի։

«Իհարկե, լուծում կգտնվի, ես կասկած չունեմ։ Այն պայմանները, որոնք մեզ համար նվազագույնն են, հայտնի են։ Դրանք քննարկվել են ուկրաինական կողմի հետ բանակցություններում Գոմելում, կքննարկվեն նաև այսօր»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Լավրովը հինգշաբթի ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր