00:00:00

Դուբայում գործող Mashreq բանկը դադարեցնում է Ռուսաստանից ֆինանսական հաստատությունների վարկավորումը

14:38, 02 մարտ 2022 Աշխարհ

Դուբայում տեղակայված Mashreq բանկը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահին մասնավոր բանկերից մեկը, դադարեցրել է ռուսական ֆինանսական հաստատությունների վարկավորումը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ նրանց՝ վերջին տարիներին Mashreq-ը զգալիորեն մեծացրել է իր միջազգային վարկային պորտֆելը զարգացող շուկաներում, այդ թվում՝ ռուսական ֆինանսական կառույցներին վարկեր տրամադրելով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո բանկը որոշել է վերանայել ռիսկային քաղաքականությունը։

Reuters-ը նշում է, որ ավելի վաղ մերձավորարևելյան բանկերը չէին սահմանափակում իրենց ներկայությունը ռուսական ֆինանսական շուկայում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկնելու մտավախության պատճառով: Միևնույն ժամանակ, աղբյուրներն ընդգծել են, որ Ռուսաստանից ֆինանսական կազմակերպությունների վարկավորումը դադարեցնելու որոշումը կայացվել է Mashreq-ի ղեկավարության կողմից՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով և պայմանավորված չէ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի որևէ ցուցումով կամ առաջարկությամբ։

Նշվում է, որ Պարսից ծոցի արաբական երկրները, այդ թվում՝ ԱՄԷ-ն, չեզոք դիրք են գրավում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։ ԱՄԷ սուվերեն հիմնադրամը Mubadala-ն, որը մոտ 3 մլրդ դոլար է ներդրել ռուսական ընկերություններում, ինչպես նաև Աբու Դաբիի ներդրումային մարմինը, որը ՎՏԲ բանկի փոքրամասնության բաժնետոմսերի սեփականատերն է, ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, թե արդյոք պատրաստվո՞ւմ են վերանայել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր