Այն իրավաբանական ընկերությունները, որոնք աշխատում են, որպեսզի «ռուս օլիգարխները չտուժեն կառավարական պատժամիջոցներից, կարող են իրենք ենթարկվել պատժամիջոցների»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է Reuters-ը:
«Իրավաբանները, բոլորը, որոնք օգնում են նրանց, ովքեր ցանկանում են փողերը Լոնդոնում թաքցնել, եւ օգնում են կոռումպացված օլիգարխներին, տեղեկացվել են, որ իրենց գործողությունները հսկողության տակ են»,- ասել է Ջոնսոնը խորհրդարանում:
«Եթե նրանք խախտեն օրենքը, եթե խարխլեն այս երկրի շահերը եւ առաջ տանեն Պուտինի ռազմական մեքենայի շահերը, կվճարեն իրենց գինը»։