«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին» բանաձևի նախագծում, որը կքվեարկվի երեքշաբթի Եվրոխորհրդարանի արտահերթ նիստում, Եվրոխորհրդարանը կոչ է անում բոլոր ռուսական բանկերին անջատել եվրոպական ֆինանսական համակարգից, ինչպես նաև հանել Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը SWIFT համակարգից։
Եվրոխորհրդարանը նաև կոչ է անում վերջնականապես հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազատարից։
«Եվրոխորհրդարանը հնարավորինս խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության անօրինական, չհիմնավորված և չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ և ներխուժումը դրա վրա, ինչպես նաև Բելառուսի ներգրավումն այդ ագրեսիայում»,- ասվում է փաստաթղթում։