00:00:00

Պատերազմի ընթացքում Ուկրաինայից մոտ 660 000 մարդ է փախել հարևան երկրներ․ ՄԱԿ

17:43, 01 մարտ 2022 Աշխարհ

Ռուսական ներխուժման սկզբից Ուկրաինայից մոտ 660 000 տեղափոխվել է հարևան երկրներ։

Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունից։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Շաբիա Մատուն ասել է, որ իրավիճակը կարող է դառնալ այս հարյուրամյակում փախստականների հետ կապված ամենամեծ ճգնաժամը Եվրոպայում:

Նա կոչ է արել շարունակել մուտքի թույլտվություն տալ բոլոր փախչողներին, այդ թվում Ուկրաինայում բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր