00:00:00

Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

17:05, 01 մարտ 2022 Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին  հայտնել է Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը:

«Աքարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը՝ բարելավելու հումանիտար իրադրությունը, այդ թվում և իրականացնելու մարդկանց տարհանումը»,- ասվում է հայտարարության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում Աքարը հավելել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատել հանուն տարածաշրջանում խաղաղության ու մարդասիրական աջակցության ցուցաբերման, և այս նպատակով պատրաստ է իր ներդրումն ունենալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր