Ուկրաինան վերլուծում է Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներն ու ձևավորում է իր դիրքորոշումը հաջորդ ռաունդի համար, սակայն պատրաստ չէ կյանքի կոչել Կրեմլի վերջնագրերը։
Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
Նա տեղեկացրել է, որ Զելենսկին ամբողջությամբ տեղեկացված է երեկ տեղի ունեցած բանակցություններից, և իրենք, դիրքորոշումը հստակեցնելուց հետո, կպատրաստվեն նոր հանդիպման։
Կուլեբան նշել է նաև, Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
«Սակայն մենք չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է դրան ընթացքում իր ուլտիմատումները հայտարարել: Բանակցությունները բանակցություններ են, և մենք խոսելու ենք ու փնտրել լուծումներ: Սակայն մենք չենք պատրաստվում իրականացնել ռուսական ուլտիմատումները»,- ասել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: