Նախօրեին ուկրաինական եւ ռուսական կողմերի միջեւ բանակցություններ տեղի ունեցան Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։
Հաջորդ բանակցությունները նախատեսված են մարտի 2-ին, հայտնում է «Զերկալո նեդելի»-ն:
Միաժամանակ, ինչպես փոխանցում է «Գլավկոմ»-ը, ուկրաինական դիվանագիտության աղբյուրները նախանշել են ռուսների կողմից առաջադրված որոշ պահանջներ։
Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը, մասնավորապես, հետեւյալ կետերի մասին է.
Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակ՝ ամրագրված խորհրդարանական մակարդակով հանրաքվեի միջոցով,
Ուկրաինայի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի վարչական շրջանակներում ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչում,
ապաազգայնականացում,
Ղրիմը, որի վերադարձը պահանջում է Ուկրաինան, դուրս բերել փակագծերից ապագա համաձայնագրում։
«Իսկ Ուկրաինան «լռության ռեժիմ» է խնդրել մինչեւ հաջորդ հանդիպում։ Սակայն ռուսական կողմը դա չի խոստացել։ Մասնավորապես, մարտի 1-ին Խարկովի Ազատության հրապարակում ավիահարված է իրականացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։