00:00:00

«Շերեմետեւո»-ի՝ ԵՄ-ի «սեւ ցուցակում» հայտնված համասեփականատերը թողել է օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը

09:46, 01 մարտ 2022 Աշխարհ

«Շերեմետեւո» օդանավակայանի համասեփականատեր Ալեքսանդր Պոնոմարենկոն, որը հայտնվել Է Եվրամիության «սեւ ցուցակում», թողնում Է օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է լրագրողների համար նրա արած հայտարարության մեջ:

«Ստեղծված հանգամանքների պատճառով անհրաժեշտ եմ համարում վայր դնել «Շերեմետեւո միջազգային օդանավակայանի» տնօրենների խորհրդի նախագահի լիազորությունները»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր