00:00:00

Կադիրովը դիմել է ուկրաինացիներին

08:22, 01 մարտ 2022 Աշխարհ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է ուկրաինացիներին՝ նշելով, որ նրանք չունեն ղեկավարություն, որը հոգ է տանում իր քաղաքացիների մասին և ցանկանում է բարելավել նրանց կյանքը։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

 

Իր ուղերձում նա նշել է, որ Ուկրաինայում հայրենասերներ կամ պաշտպաններ չկան․ «Կան միայն ազգայնականներ, ահաբեկիչներ։ Նրանք միայն թաքնվում են այն փաստի հետևում, որ պայքարում են հանուն մարդկային և ազգային իդեալների, իսկ իրականում նրանք միայն հեռվացրել են երկու ժողովուրդների և երկու երկրների իրարից»,-պարզաբանել է նա։

 

Կադիրովը խոսել է նաև Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասին։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահը երկար ժամանակ է ղեկավարվում է ուրիշ մարդկանց կողմից, և որ նա կորցրել է «կապն աշխարհի հետ»։

 

Կադիրովը հավելել է, որ Արևմուտքի հետ մտացածին ինտեգրման մարտավարությունն ի վերջո միայն հանգեցնում է օտար պետությունների շահերի պաշտպանությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր