Բելառուսի եւ Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը։
Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, երկու ղեկավարների զրույցի հիմնական թեման եղել է Եվրոպայի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները եւ դրա հետ կապված՝ պատերազմի ու խաղաղության հարցերը։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաեւ փետրվարի 28-ին Բելառուսում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցություններն ու խաղաղ գործընթացին նպաստելու միջոցները։
Բացի այդ, ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի զգալի մասը վերաբերել է Բելառուսի եւ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների քաղաքականության հարցերին։