00:00:00

Ֆրանսիան Ուկրաինայում իր դեսպանատունը Կիեւից կտեղափոխի Լվով

19:48, 28 փետրվար 2022 Աշխարհ

Ֆրանսիան Ուկրաինայում իր դեսպանատունը Կիեւից կտեղափոխի Լվով, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը, փոխանցում է Reuters-ը։

Մեկնաբանելով ռուսական բանակի զսպման ուժերը հատուկ պատրաստության բերելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Լե Դրիանն ասել է, որ այդ քայլն անիմաստ է, եւ Ռուսաստանի առաջնորդը Ուկրաինայում գործողության մեկնարկի պահից պարտվել է հաղորդակցական ճակատամարտում:

Նրա խոսքով՝ «ռուս օլիգարխները պետք է անհանգստանան Ֆրանսիայում եւ Եվրոպայում իրենց ակտիվների ապագայի համար»։ Նա ասել է, որ Եվրամիությունը առաջիկա ժամերին կարգելափակի ռուսական լրատվամիջոցները, ինչպիսիք են Sputnik-ը եւ RT-ն՝ դրանք անվանելով «ռազմական քարոզչություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր