00:00:00

Պատվիրակությունները գնում են խորհրդակցության. մանրամասներ՝ ռուս- ուկրաինական բանակցություններից

17:21, 28 փետրվար 2022 Աշխարհ

Բելառուսի Գոմելի մարզում ավարտվել են Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունների միջև կայացած բանակցությունները, որի վերաբերյալ լրագրողներին մանրամասներ է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն այսօր անցկացրել են բանակցություններ, որոնց հիմնական նպատակն է եղել քննարկել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցերը: Կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Միխայել Պոդոլյակը:

Նա տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են մոտ ժամանակահատվածում հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում վերը նշված հարցերը կոնկրետացվելու են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր