00:00:00

Հունաստանը կասեցրել է հարուստ ռուսաստանցիներին կացության թույլտվությունների տրամադրումն ու երկարաձգումը

16:52, 28 փետրվար 2022 Աշխարհ

Հունաստանը կասեցրել է Հունաստանում ներդրումներ կատարող հարուստ ռուսներին կացության թույլտվությունների տրամադրումն ու երկարաձգումը «մինչեւ հետագա ծանուցում», հայտնել է միգրացիայի նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։

«Նոր հարցումներ չեն ընդունվի, իսկ «ձեռնարկությունների ղեկավարներ» կատեգորիայի դիմումները ՌԴ քաղաքացիների համար չեն քննվի»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Կվերանայվե՞ն արդյոք ավելի վաղ տրված վիզաները, չի նշվում:

Իր Golden Visa ծրագրի շրջանակներում Հունաստանը վերականգնվող կացության թույլտվություն է առաջարկում, որը վավեր է հինգ տարի ժամկետով՝ 250.000 եվրոյի ներդրման դիմաց:

Միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել է, որ 2013 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր Ռուսաստանի քաղաքացիներին շուրջ 2500 կացության թույլտվություն է տրվել, եւ այդ ժամանակվանից Հունաստանն ավելի քան 3 միլիարդ եվրոյի ներդրում է ներգրավել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր