00:00:00

Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են

16:40, 28 փետրվար 2022 Աշխարհ

Բելառուսի Գոմելի մարզում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցություններն ավարտվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված են նաեւ պաշտպանության եւ արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն եւ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր