00:00:00

Ուկրաինայի հետ կարգավորումը հնարավոր է, եթե անվերապահորեն հաշվի առնվեն ՌԴ-ի անվտանգության շահերը

16:04, 28 փետրվար 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել:

Պուտինը Մակրոնին ասել է, որ ռուսական կողմը բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար և հույս ունի, որ դրանք կհանգեցնեն ցանկալի արդյունքների։

Պուտինը Մակրոնին նաեւ ասել է, որ Ուկրաինայի հետ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անվերապահորեն հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական անվտանգության շահերը, այդ թվում.

• Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչում
• ուկրաինական պետության ապառազմականացում և ապաազգայնացում
• Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր