00:00:00

Հայտնի են բանակցություններում ուկրաինական կողմի պայմանները

14:18, 28 փետրվար 2022 Աշխարհ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պայմաններն են՝ հրադադարը և ռուսական ամբողջ զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից:

Նրա խոսքով՝ միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն հրապարակել ընդհանուր հայտարարը։

Արեստովիչը բացատրել է, որ Կիևն առաջին անգամ հրաժարվել է մասնակցել բանակցություններին, քանի որ ռուսական կողմը ցանկանում էր կապիտուլյացիա իրականացնել:

«Մենք գրասենյակում սրտանց ծիծաղեցինք և առաջին անգամ հրաժարվեցինք բանակցել: Փաստը, որ Ռուսաստանն է մեզանից առաջինը բանակցություններ խնդրում, իմ տեսանկյունից շատ բան է ասում, նրանք խոստացան հեռացնել նախապայմանները՝ պայմանավորվեցինք»,-ասել է նա:

Հաղորդավարի ճշտող հարցին, թե խոսքը Դոնբասի մասին է, Արեստովիչն ասաց. «Դոնբասի և Ղրիմի մասին: Բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից պետք է հեռանան: Մեր զորքերը բոլորին, այնուամենայնիվ, կթաղեն, ուստի ավելի լավ է ինքնակամ հեռանալ»:

Պատասխանելով բանակցությունների արդյունքների մասին հարցին՝ նա նշեց, որ դա բանակցություններ չի անվանի։ Նրա խոսքով՝ Կիևը դա անվանում է խորհրդակցություններ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր