ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ իր հրամանի համաձայն, ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի, հեռահար ավիացիայի հրամանատարության հսկիչ կետերի հերթափոխերն անցել են մարտական ուժեղացված ծառայության։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։