00:00:00

Պուտինն անտարբեր է իր դեմ պատժամիջոցների նկատմամբ. Պեսկով

12:07, 28 փետրվար 2022 Աշխարհ

Վլադիմիր Պուտինն անտարբեր է Արևմուտքի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցներին, դրանք բավականին անհեթեթ են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է rbc.ru-ն։

«Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում ակտիվների և այլնի վերաբերյալ։ Բոլորը գիտեն, որ նախագահն այլ ակտիվներ չունի, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցասայլի, բնակարանի և բանկային այլ ավանդների չափով։ Ուստի նա բավականին անտարբեր է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Միաժամանակ նա նշել է, որ երկրի նախագահի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը անհեթեթ է և չի կարող հանգեցնել խնդիրների լուծմանը։

«Եթե դուք դա դիտարկում եք խնդիրների լուծման տեսանկյունից, ապա, իհարկե, պետության ղեկավարի դեմ պատժամիջոցներ կիրառելու փաստը ոչ միայն անհեթեթ է, այլև շատ անհեռատես», - հավելել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր