Ի պատասխան Ռուսաստանի կողմից ցուցաբերված ագրեսիայի` Ուկրաինայում Ֆեյսբուքը արգելել է ռուսական լրատվամիջոցներին տեղադրել քաղաքական գովազդներ․ «Մենք արգելում ենք ռուսական լրատվամիջոցներին տեղադրել քաղաքական գովազդներ մեր հարթակում, որը կտեսնի ամբողջ աշխարհը»,- իր թվիթերում հայտնել է Նատանիել Գլեիհերը, որը Ֆեյսբուքի քաղաքական անվտանգության բաժնի գլխավոր ներկայացուցիչն է, այս մասին տեղեկանում ենք ԲիԲիՍի-ից։
Ի պատասխան այս ամենի՝ «Ռոսկոմնադզորը» սկսել է սահմանափակել Ֆեյսբուքի շահագործումը Ռուսաստանի սահմաններում, իսկ ավելի ուշ՝ փետրվարի 25-ին, ՌԴ գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի հետ միասին ճանաչել է Ֆեյսբուքը մարդու իրավունքների և ազատության կործանիչ, ինչպես նաև ազատության սահմանափակում Ռուսաստանի քաղաքացիների համար։