00:00:00

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստ է, սպասվում է պատվիրակությունների ժամանումը. Բելառուսի ԱԳՆ

06:07, 28 փետրվար 2022 Աշխարհ

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստվել է, սպասվում է պատվիրակությունների ժամանումը»,- երկուշաբթի Twitter-ում գրել է ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։

Նա հավելել է, որ բելառուսական կողմը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել գործընթացը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հղում անելով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիին, հայտնում էին, որ Ուկրաինան համաձայնեցրել է բանակցությունների անցկացումը Գոմելի մարզում, Ռուսաստանի պատվիրակությունը մեկնում է այնտեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր