00:00:00

«Փրկե՛ք ձեր երկիրը». Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը տեսաուղերձով դիմել է ռուս ժողովրդին

05:15, 28 փետրվար 2022 Աշխարհ

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսաուղերձով դիմել է ռուս հասարակությանը: «Տեսեք, թե ձեր հսկայական պետությունն ինչ վիճակի է հասցրել Պուտինը: Պատժամիջոցներից տուժում եք դուք, Պուտինին ոչինչ չի լինելու, նրա փողերը չեն վերջանալու: Դուք կորցնում եք ձեր գումարները, Եվրոպայի երկինքը փակ է ձեր առջև, տնտեսությունը խորտակվում է: Ճիշտ է, ձեզ կասեն, թե դա Ռուսաստանի վրա չի ազդի, բայց ձեզ խաբում են: Պատերազմ է, որից տուժելու եք դուք: Ձեր որդիներն են տուն վերադառնալու պարկերի մեջ: Պահանջե՛ք Պուտինից դադարեցնել պատերազմը: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց դրա համար Պուտինը պետք է դադարեցնի պատերազմը: Փրկե՛ք ձեր երկիրը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր