00:00:00

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները դեռ չեն սկսվել

20:22, 27 փետրվար 2022 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները դեռ մի քանի ժամ չեն սկսվի։ Դա պայմանավորված է շատ բարդ լոգիստիկայով և Ուկրաինայի պատվիրակության համար անվտանգության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ։ Այս մասին հայտարարել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Ռուսական կողմից այդ մասին տեղեկատվությունը դեռ չի հաստատվել։

Ավելի վաղ, ինչպես հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, Սահմանադրական դատարանում Զելենսկու ներկայացուցիչ Ֆեդոր Վենիսլավսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն արդեն սկսվել են։ Ռուսական կողմը, սակայն, հերքել է Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու մասին լուրերը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ուկրաինան համաձայնության է եկել Գոմելի շրջանում բանակցությունների շուրջ, և այնտեղ է մեկնել ռուսական պատվիրակությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դրան նախորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր