Չեխիան խստացնում է իր քաղաքացիների՝ Բելառուս և Ռուսաստան մեկնելու վերաբերյալ հանձնարարականները։ Այս մասին կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Նա ասել է, որ դեսպանատան բոլոր աշխատակիցներն, ովքեր աշխատել են Ուկրաինայում, արդեն տարհանվել են Չեխիա, այդ թվում՝ երկրի գլխավոր հյուպատոսությունից, որը գտնվում է Լվովում։
ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Չեխիայի բոլոր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ռուսաստանում և Բելառուսում, վերադառնալ հայրենիք:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Չեխիան կասեցրել է ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը։
Բացի այդ, Հանրապետության Նախարարների կաբինետը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 18 միլիոն դոլարի զենք փոխանցելուն։