00:00:00

Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները հատել Ուկրաինայի սահմանը

15:01, 27 փետրվար 2022 Աշխարհ

Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Քանի որ օդային հաղորդակցությունը կասեցված է Ուկրաինայի, Հարավային Ռուսաստանի և Մոլդովայի օդանավակայաններում, մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են ժամանել Հայաստան, պետք է նկատի ունենան, որ Ուկրաինայից ելքի ցամաքային միակ ճանապարհը արևմտյան սահմանն է՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները առանց վիզային և կորոնավիրուսային սահմանափակումների: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
 
«Սահմանը հատելու դեպքում ՀՀ քաղաքացիները ԵՄ անդամ երկրների սահմանները պետք է լքեն 15-օրյա ժամկետում:
 
Մեր հայրենակիցներին խնդրում ենք հետևել ՀՀ արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական աղբյուրներին:
 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում կապ հաստատել՝
 
Կիևում դեսպանություն`
 
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
 
Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`
 
+380487039176
+380487039178
 
Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսություն`
 +79614084423
 
Մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ +37410 589155»,- հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր