Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) Ռուսաստանի նախագահ Պուտինին հեռացրել է պատվավոր նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
«Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտության լույսի ներքո՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է պարոն Վլադիմիր Պուտինի՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի և դեսպանի կարգավիճակը կասեցնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։