00:00:00

Բեռլինը հաստատել է Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին որոշումը

19:39, 26 փետրվար 2022 Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը Նիդերլանդներին թույլատրել է գերմանական արտադրության 400 հակատանկային նռնականետեր մատակարարել Ուկրաինային, հաղորդում է Deutsche Welle-ը՝ հղում անելով dpa գործակալությանը եւ Politico ամերիկյան պարբերականին: Այդ քայլը համաձայնեցված է դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության, էկոնոմիկայի ու կլիմայի պաշտպանության, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության միջեւ:

Բեռլինը նաեւ թույլատրել է Էստոնիային հաուբիցներ մատակարարել Ուկրաինային, որոնք նախկինում գտնվել են ԳԴՀ Ազգային ժողովրդական բանակի սպառազինությունների կազմում: 1990թ. Գերմանիայի վերամիավորումից հետո դրանք վաճառվել են Ֆինլանդիային: Այն փաստը, որ դրանց համար Էստոնիան հարցում էր կատարել, դաշնային կառավարությունը հաստատել էր դեռեւս հունվարին: Այդ մասին շաբաթ հայտնել է Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը, ինչպես նաեւ dpa գործակալությունը՝ հղում անելով տեղեկություններին, որոնք տրամադրվել են լավատեղյակ աղբյուրների կողմից:

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիան սկզբունքորեն մերժում էր Ուկրաինային՝ որպես ճգնաժամային տարածաշրջան, մահաբեր զենքի ցանկացած արտահանումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր