00:00:00

Ադրբեջանն Ուկրաինայում անվճար բենզին կբաժանի

19:06, 26 փետրվար 2022 Աշխարհ

Ադրբեջանական SOCAR ընկերությունն Ուկրաինայում հատուկ նշանակության մեքենաների համար բենզինն անվճար է դարձրել։ Այս մասին haqqin.az-ին հայտնում են կառավարական աղբյուրներից։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հրահանգավորել է Ուկրաինայի բենզալցակայաններին։ Հրահանգի համաձայն՝ շտապ օգնության մեքենաները, հրշեջ մեքենաները եւ այլ մարդասիրական առաքելություն իրականացնող տրանսպորտային միջոցները անվճար լիցքավորվում են Ուկրաինայի քաղաքներում գտնվող SOCAR բենզալցակայաններում:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նավթամթերքի տեսքով օգնություն է խոստացել երկրին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր