00:00:00

Երեք ուկրաինացի զինվորներ վայր են դրել զենքերը և հանձնվել

18:36, 26 փետրվար 2022 Աշխարհ

ԼԺՀ-ի շփման գծում ևս երեք ուկրաինացի զինվորներ վայր են դրել զենքերը և անցել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն կողմը․ ասել է ԼԺՀ-ի միլիցիայի ներկայացուցիչը․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Տրեխիզբենկայի շրջանում մարտերի ժամանակ ուկրաինացի ևս երեք զինծառայող վայր են դրել զենքերը, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն և հնարավորություն տրվել զանգահարել իրենց հարազատներին»,- լրագրողներին ասել է նա։


«Նրանցից մեկը Օդեսայից պայմանագրային զինծառայող Ստանիսլավ Վասիլևն է։ Նա 23 տարեկան է, պայմանագրով ծառայել է Ազգային գվարդիայի 318-րդ բրիգադում։ Կռվի ժամանակ նա վիրավորվել է, կորցրել գիտակցությունը և արթնացել արդեն ժողովրդական միլիցիայի ձեռքում։ Նրան վիրակապել են, պատրաստվում է վիրահատության։ Երկրորդը Բոգդան Բայբորոդն է՝ մեխանիկ Չեռնիկիից, իսկ 43-ամյա Դմիտրի Սմարտինը՝ Մարիուպոլից»,- մանրամասնել է ԼԺՀ-ի միլիցիայի ներկայացուցիչը։


Հանրապետության պաշտպանության վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երեքն էլ 57-րդ բրիգադից են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր