00:00:00

ՌԴ ՊՆ-ն ոչնչացրել է 2014-ին կառուցված բետոնե ամբարտակը, որը թույլ չէր տալիս ջուր մատակարարել Ղրիմին

17:54, 26 փետրվար 2022 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության ՊՆ մասնագետները ոչնչացրել են Խերսոնի մարզում 2014 թվականին կառուցված բետոնե ամբարտակը, որը թույլ չէր տալիս ջուր մատակարարել Ղրիմին, հայտնում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, գրում է ՌԻԱ Նովոստի-ին:

«Մեր զինվորականները ոչնչացրել են նացիստների կառուցած ամբարտակը, որը փակում էր Հյուսիս-Ղրիմյան ջրագիծը»,-ասել է նա և հավելել, որ անհրաժեշտ է նախապատրաստել պոմպային կայաններն ու հիդրոկառույցները, քանի որ արգելաբացվել է Հյուսիս-Ղրիմյան ջրագիծն ու վերականգնվել ջրի մատակարարումը դեպի թերակղզի:

Հինգշաբթի՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր