Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում վերջին զարգացումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բանակացությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունն ու վերջին իրադարձությունները։ Էրդողանն ասել է, որ ջանքեր է գործադրում, որպեսզի հնարավորինս շուտ հրադադար հայտարարվի, եւ որպեսզի այլեւս մահեր չլինեն, իսկ Ուկրաինան՝ այլեւս չտուժի»,- հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։