Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են Բեռլինում գնումներ կատարելիս։
Այս մասին, հայտնում է DW-ն:
Ոստիկանությունից միայն հաստատել են, որ գողության մասին հայտարարություն են ստացել «67-ամյա կնոջից»՝ չնշելով տուժողի անունը։ Դրամապանակի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունքի վկայական և կանխիկ գումար։ Մերկելի գրասենյակը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։
Գնումների ժամանակ նախկին կանցլերին ուղեկցել է առնվազն մեկ թիկնապահ: Ոստիկանությունը հետաքննում է հանցագործությունը։ Bild թերթի փոխանցմամբ՝ Մերկելի դրամապանակը եղել է պայուսակի մեջ, որը կախված է եղել սայլակից։
Մերկելը հայտնի է նրանով, որ անգամ Գերմանիայի կառավարության ղեկավար եղած ժամանակ գնումներ է կատարել անձամբ։