Կիեւում ամենուրեք լսվում են հրթիռակոծության ձայներ։ Հրթիռներից մեկն ընկել է բարձրահարկ բնակելի շենքի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող-մեկնաբան Էդգար Բաղդասարյանը, որն այժմ գտնվում է Կիևում։
«09։30 Կիեւում ամենուրեք լսվում են հրթիռակոծության ձայներ։ Հրթիռներից մեկն ընկել է բարձրահարկ բնակելի շենքի վրա։ Տուժածներ չկան։ Այս պահին քաղաքում լարվածությունը շարունակվում է։ Տարբեր կողմերից նկատելի են պայթյունների հետեւանքները։ Փակ են առեւտրի կետերը։ Մարդկային կուտակումներ կան երկաթուղային կայարանում։
Գիշերը քաղաքի մետրոյի կայարաններից մեկում, որն այս պահին նաեւ ապաստարան է համարվում , երեխա է ծնվել»,- գրել է Բաղդասարյանը։