00:00:00

Մակրոնը հայտարարել է, որ «պատերազմը երկար կտեւի»

08:35, 26 փետրվար 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, հայտարարել է, որ «պատերազմը երկար կտեւի» եւ կոչ է արել պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետեւանքներին։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Փարիզի արեւմուտքում գտնվող «Պորտ-դե-Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդես այցի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս ճգնաժամը երկար կտեւի։ Այս պատերազմը երկար կտեւի։ Եվ դրա հետ կապված բոլոր ճգնաժամները նույնպես կշարունակվեն։ Ուստի մենք պետք է պատրաստվենք»,- ասել է նա՝ պետության կողմից աջակցություն խոստանալով գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին։  

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո Twitter-ի իր էջում գրել էր, որ Ֆրանսիայի նախագահն աջակցում է Ռուսաստանի անջատմանը SWIFT-ից եւ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներին։

«Պետք է ասեմ, որ նա Ուկրաինայի իսկական բարեկամն է։ Ֆրանսիան մեր կողքին է ամենադժվար պահերին։ Ֆրանսիայն աջակցել է Ռուսաստանի անջատմանը SWIFT-ից եւ Պուտինի դեմ անձնական պատժամիջոցներին։ Merci La France»,- գրել է Զելենսկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր