Շախմատի միջազգահին ֆեդերացիայի Խորհուրդը շախմատային աշխարհի ներկայացուցիչների եւ ազգային ֆեդերացիաների պահանջով որոշել է չեղարկել Օլիմպիադայի անցկացումը Մոսկվայում։ Այն նախատեսված էր հուլիս-օգոստոսին։
Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառով զրկվեց «Ֆորմուլա-1» դասի ավտոարշավի աշխարհի առաջնության Ռուսաստանի Մեծ մրցանակից եւ շախմատի Օլիմպիադայից։
Ֆորմուլա-1-ի հայտարարությունում նշվում է, որ «բաժնետերերի եւ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ քննարկել են ստեղծ իրավիճակը եւ ընթացիկ հանգամանքներում անհնար համարել Ռուսաստանում Մեծ մրցանակի անցկացումը»։