Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։
Զելենսկին և Բայդենը քննարկել են Ուկրաինային պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիան:
«Ես հենց նոր Ջո Բայդենի հետ քննարկեցի պատժամիջոցների խստացման, հատուկ պաշտպանական օգնության և հակապատերազմական կոալիցիայի ստեղծման մասին: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին հզոր աջակցության համար»,- գրել է Զելենսկին։