Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնվել է CNN-ի եթերում՝ Կալաշնիկովի ինքնաձիգը ձեռքին, եւ պատմել Կիեւում տեղակայված գումարտակի մասին, որում գրանցվելու համար ցանկացողների հերթ է գոյացել, սակայն զենքը բավարար չէ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այստեղ ես օգնում եմ: Սա Կալաշնիկով է... Մենք չունենք հրետանի, մենք չունենք տանկեր, չունենք զրահատեխնիկա, այս գործընթացը մենք մեկնարկել ենք մի քանի օր առաջ, սակայն իրագործել ենք դա երկու օրվա ընթացքում»,-պատմել է Պորոշենկոն:
CNN-ի լրագրողներին նա ասել է, որ իր «տարածքային պաշտպանության գումարտակը» գտնվում է Կիեւում՝ մարտական գործողություններից 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Բազում մարդիկ ցանկանում են գրանցվել, հերթ է գոյացել, հայտարարել է Պորոշենկոն եւ նշել, որ զենքը ոչ բոլորին կբավականացնի: