00:00:00

Կիեւը պատրաստ է դիվանագիտության, բայց «կապիտուլյացիայի մասին խոսք» չի գնում. ԳՖՀ-ում Ուկրաինայի դեսպան

16:33, 25 փետրվար 2022 Աշխարհ

Ուկրաինան պատրաստ է իր ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում, սակայն կապիտուլյացիայի մասին խոսք չկա։ Այս մասին հայտարարել Է Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը WALT հեռուստաալիքի եթերում։

«Իհարկե, Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է խոսել», - ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ Կիեւը «պատրաստ է իր ներդրումն ունենալ», բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի պահանջները «անիրագործելի չլինեն»: «Մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, որպեսզի դադարեցնենք պատերազմը, բայց ոչ ցանկացած գնով», - հավելել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերի մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան։ Անմիջապես դրանից հետո ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր