00:00:00

Վորոնեժի մարզում Ան-26 ինքնաթիռ է կործանվել

20:06, 24 փետրվար 2022 Աշխարհ

Ան-26 ինքնաթիռը կործանվել է ՌԴ Վորոնեժի մարզում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Արեւմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, հաղորդում է Lenta.ru-ն։

Ինքնաթիռը կործանվել է ռազմական տեխնիկա տեղափոխելու համար նախատեսված թռիչքի ժամանակ։ Նշվում է, որ անձնակազմը մահացել է:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկայի խափանումն է, գետնի վրա ավերածություններ չկան։ Ռուսաստանի Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ վթարի վայր է ուղարկվել օդատիեզերական ուժերի հանձնաժողով՝ պարզելու վթարի պատճառներն ու հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր