00:00:00

Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Զելենսկուն

19:12, 24 փետրվար 2022 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաղորդում է РБК-ը։ 

«Իհարկե, մենք աջակցություն կցուցաբերենք մեր հնարավորության չափով»,- ասել է նա։  

Իր հերթին, ԱՄՆ-ն  կոչ է արել Զելենսկուն իր անվտանգության համար մեկնել Լվով, հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։   

Ավելի վաղ NBC-ի թղթակից Ռիչարդ Էնգելը Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ իշխանություններն Ուկրաինայի կառավարության հետ քննարկել են Զելենսկու մեկնումը էսկալացիայի դեպքում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին կոչ է արել հեռանալ «հենց հիմա», քանի որ «իրավիճակը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից»։ Դրանից հետո արեւմտյան դեսպանատները սկսել են փակել իրենց ներկայացուցչությունները Կիեւում, իսկ ավելի քան 30 երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր