00:00:00

Բաքվում շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

11:33, 24 փետրվար 2022 Աշխարհ

Բաքվի Նարիմանով շրջանում հինգշաբթի օրը նոր կառուցվող բազմահարկ շենք է փլուզվել:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Դատախազության աշխատակիցները տեղում են, կատարվում է քննություն, տարածքի զննություն։ Նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով մի քանի մարդ տուժել է։ Հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է զեկույցում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլատակների տակ դեռ մարդիկ կան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր