Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել կոալիցիա կազմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս հաղորդագրությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում։ Այս մասին հաղորդում է «Գազետա ռու»-ն.
«Մենք կոչ ենք անում անհապաղ կանգնեցնել Պուտինի՝ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի դեմ պատերազմը։ Ստեղծեք հակապուտինյան կոալիցիա, անհապաղ պատժամիջոցներ սահմանեք, պաշտպանություն և ֆինանսական աջակցություն ցուցաբերեք Ուկրաինային: Փակեք օդային տարածքը. Աշխարհը պետք է Ռուսաստանին պարտադրի խաղաղություն»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։